Հայաստանի տնտեսությունն աղետալի վիճակում է, իսկ գրանցված աճը իներցիայի հետևանք է։ Եթե Հայաստանում տնտեսական աճը բնական լիներ, դա, անշուշտ, քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավման և աղքատության կրճատման կհանգեցներ։
Արևմտյան գլոբալիստական էլիտաները հակազդում են օբյեկտիվ գործընթացներին, հրահրում քաոս, հին ու նոր հակամարտություններ, իրականացնում, այսպես կոչված, զսպման քաղաքականություն, իսկ իրականում խարխլում զարգացման ցանկացած այլընտրանքային ինքնիշխան ուղի։
Յուրաքանչուր հուսալքությունից, ապատիայից հետո հանրությունը միշտ շոկի մեջ է լինում, բայց հետո, երբ զարթնում է, առաջին հարցը, որ ինքն իրեն տալիս է, ասում է․ «Ես ի՞նչ կարող եմ անել», և փորձում է պատասխանատվություն վերցնել։
Մենք ականատես ենք Հայաստանից ոչ հեռու հիրավի պատմական իրադարձությունների: Ավա՜ղ, այդ իրադարձություններից ծորում է մեր հարևան ու բարեկամ Իրանի ժողովրդի, նրանց թվում, հավանաբար, այնտեղ ապրող մեր հայրենակիցների արյունը նույնպես, քանի որ ԱՄՆ-ը հրթիռային հարված է հասցրել նաև Թեհրանի հին հայկական Մաջիդիե թաղամասին, թեև բոլորին հասկանալի է, որ բնակելի թաղամասին հարվածելը ռազմական անհրաժեշտություն չի եղել, չէր կարող լինել...